ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+32 °C
Գորիսում տեղացած ուժգին կարկուտի հետևանքները
11:30, 16.06.2024 | mamul.am
2757 | 0

Գորիսի համայնքապետարանը հայտնում է․ «Ուժգին կարկուտը Գորիս համայնքում, հատկապես` Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում բնակիչներին զրկել է հիմնական եկամտի աղբյուրից՝ լիովին ոչնչացրել է պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը: Ընդամենը կես ժամում ծաղկող այգիներն ու հասունացող բերքը հողին է հավասարեցրել: Բնակավայրերում ոչինչ չի մնացել առատ բերք խոստացող հողատարածքներից: Բնակավայրերի համար գյուղատնտեսությունը ամենակարևոր կամ նույնիսկ միակ եկամտի միջոցն է: Բնակիչները հուսահատ են. շատերը վարկեր էին վերցրել՝ այս տարվա ցանքատարածքները մշակելու համար, սակայն հիմա ստիպված կլինեն դիմակայել ծանր ֆինանսական խնդիրների: Համայնքը վնասները քարտեզագրում է»։

Գորիսում տեղացած ուժգին կարկուտի հետևանքները
Գորիսում տեղացած ուժգին կարկուտի հետևանքները
Գորիսում տեղացած ուժգին կարկուտի հետևանքները
Գորիսում տեղացած ուժգին կարկուտի հետևանքները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր