ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «2024թ. հունիսի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ թեմայով լսումներ հրավիրելու մասին» հարցը: «Ճիշտ կլինի՝ էս առաջարկը գտնի համախոհություն ոչ միայն քաղհասարակության ու ժողովրդավարական ընդդիմության շրջանում, այլև իշխանության մեջ, մանավանդ որ, ոնց հասկանում ենք, իշխանությունը ևս շահագրգռված է խորացնելու կապերը ԵՄ-ի հետ՝ ընդհուպ ինտեգրում»,- ասել է Հովսեփ Խուրշուդյանը: |