Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ից հայտարարում են, որ չեն մասնակցելու այսօր տեղի ունենալիք օրենքի ուժով գումարված ԱԺ նիստին։
Սա ըստ էության ընդդիմադիր-իշխանական ֆրակցիաների ամենավերջին հնարավորությունն էր ինչ որ հարցում առնվազն քննարկում ունենալ, քվեարկության մասին դեռ չենք խոսում։
Այսինքն հիմա իրավիճակն հետևյալն է` իշխանության համար ընդդիմադիր ֆրակցիաների գոյությունը ունի զուտ արտաքին աչքի համար ժողովրդավարության ինչ որ էլեմենտ ապահովելու և ընդունված որոշումների համար լեգիտիմություն ապահովելու համար։
Հիմա խորհրդարանական ընդդիմությունն ինքը պետք է կայացնի ռազմավարական որոշում` «մնալ թե՞ չմնալ»»: