ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
Պուտինը մեկնել է Հյուսիսային Կորեա
23:24, 18.06.2024 | mamul.am
1762 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական ​​այցով մեկնել է Հյուսիսային Կորեա։ Օդանավակայանում ՌԴ նախագահին դիմավորել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:
Այցի ծրագիրը ներառում է գալա համերգ՝ ի պատիվ Պուտինի այցի, պետական ​​ընդունելություն և ծաղկեպսակի տեղադրում Ազատագրման հուշահամալիրում՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կորեան ազատագրած Կարմիր բանակի զինվորներին։
ՌԴ նախագահին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն։ Բանակցություններին կմասնակցեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, բնական պաշարների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կոզլովը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը։ Կլինեն նաև խոշոր հայրենական ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռոսկոսմոսի ղեկավար Յուրի Բորիսովը և Ռուսական երկաթուղիների ղեկավար Օլեգ Բելոզերովը։
Վերջին անգամ Պուտինը ԿԺԴՀ-ում եղել է 2000 թվականին, երբ Հյուսիսային Կորեայի նախագահն այն ժամանակ Կիմ Չեն Իրն էր՝ ներկայիս առաջնորդի հայրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր