ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Հայաստանում այսօր միակ կայացած կուսակցությունը ՀՅԴ -ն է». Հոխիկյան
02:18, 19.06.2024 | mamul.am
1982 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ունեմ դաշնակցական բազմաթիվ ընկերներ, բայց ինքս կուսակցական չեմ։ Լուսահոգի հայրս եղել է նվիրյալ դաշնակցական, բայց ես երբևէ որևէ կուսակցության շարքեր չեմ մտել և նպատակ էլ չունեմ կուսակցական դառնալ' իմ քաղաքական անկախությունը վեր դասելով։
Ես դաշնակցության գործողությունների հետ հաճախ ունենում եմ տարակարծություններ, մենք հաճախ վիճում ենք քաղաքական տարբեր հարցերի շուրջ, կան ՀՅԴ մի քանի անհաջող անդամներ, որոնք ինձ ատում են ու չարախոսում, բայց դրա հետ մեկտեղ ես համարում եմ, որ Հայաստանում այսօր միակ կայացած կուսակցությունը հենց ՀՅԴ -ն է, որի անդամների համար չկան անվիճելի առաջնորդներ, և կարևորը գաղափարն է։ Նաև դա է պատճառը, որ բոլոր ժամանակների իշխանությունները հետապնդել են հենց շարքային դաշնակցականներին' նրանց մեջ տեսնելով իրենց քաղաքական գոյության վտանգը։
Շարքային դաշնակցականները ռոմանտիկ հայրենասերներ են, որոնց նվիրումը երբեմն լինում է չափից շատ։ Արցախի Վարնկաթաղի (Լուլասազ) բարձունքի կռիվը մեր պատմության հերոսական դրվագներից մեկն է, որի հիմքում հենց այդպիսի ռոմանտիկ հայրենասեր դաշնակցականներն էին, շատերը' հերոսաբար զոհված։
Հայաստանի ներքին ու արտաքին թշնամիները ինձ միշտ անվանում են «դաշնակ» առանց հասկանալու, որ դրանով ոչ թե վիրավորում են, այլ լավություն անում։ Ես դաշնակցաական չեմ, բայց ուրախ եմ բազմաթիվ դաշնակցական ընկերներ ունենալու համար ու աջակցում եմ նրանց հայրենիքի պահպանության այս դաժան պայքարում։
Ձեզ հետապնդել են կոմունիստները, որոնք հիմա չկան, ԽՍՀՄ-ը չկա, բայց դուք կաք։ Ձեզ հետապնդել է ՀՀՇ-ն, որը հիմա չկա, բայց դուք կաք։ Ձեզ հետապնդել են նաև նախկին իշխանությունները, երբ սիրախաղ էին անում Թուրքիայի հետ։ Այսօր նրանք չկան, բայց դուք կաք։ Ձեզ հիմա հետապնդում է Նիկոլը։ Վաղը նա չի լինելու, բայց դուք կլինեք, եթե շարունակեք մնալ ռոմանտիկ հայրենասերներ»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր