ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
«Դառնացած եմ վարչապետի հուզախառն դատողություններից»․ պատմաբան
10:24, 19.06.2024 | mamul.am
2455 | 0

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դառնացած եմ խաչքարի մասին վարչապետի հուզախառն դատողություններից:
Նախ՝ խաչքարներ չեն, այլ խաչքարեր:
Խաչքարերը իշխանության, քաղաքական կուսակցությունների, ընդդիմության, նույնիսկ Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությունը չեն: Խաչաքարային մշակույթի նոր ալիքը՝ սկսած անցած դարի 60-ական թվականներից՝ ծագել, զարգացել և մնում է զուտ ժողովրդական նախաձեռնություն: Իհարկե, կարելի է քննել, խոսել դրա լավ ու վատ դրսևորումների մասին:
Բայց այն միանշանակ հանրույթի մի զգալի մասի դարերով փորձված արձագանքն է իրավիճակին, նրա հույսի դրսևորումն է, երբ իրականությունն ու քաղաքականությունը որևէ հույս չեն տալիս: Նախ այս մասին պիտի մտածել, բարձրաձայնել, հասկանալ: Խաչքարերը միջոց են, արդյունք և ոչ պատճառ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր