ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+29 °C
Սպիտակ տունը չեղարկել է ԱՄՆ-Իսրայել հանդիպումը՝ Նեթանյահուի տեսագրության պատճառով․ #Axios
11:30, 19.06.2024 | mamul.am
2255 | 0

Սպիտակ տունը չեղարկել է ԱՄՆ-Իսրայել բարձր մակարդակով հանդիպումը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տարածած տեսանյութի պատճառով, որում նա պնդում է, որ ԱՄՆ-ն հետաձգում է Իսրայելին ռազմական օգնության հատկացումը, գրում է Axios-ը՝ հղում կատարելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։

Հանդիպումը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է քննարկեին Իրանի թեման, նախատեսված էր հինգշաբթի։ Սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավոր խորհրդականներին «զայրացրել է» Նեթանյահուի տեսագրությունը։

Axios-ը նշում է, որ հանդիպումը չեղարկելու որոշումը «ինքնաբուխ» է եղել․ իսրայելցի որոշ պաշտոնյաներ բանակցությունների համար մեկնում էին Վաշինգթոն, սակայն նրանց հորդորել են հետ վերադառնալ։ «Ամերիկացիները զայրացած են։ Բիբիի (Նեթանյահուի մականունը-խմբ․) տեսանյութը մեծ վնաս է հասցրել»,- պարբերականի հետ զրույցում ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։

Սպիտակ տունը չեղարկել է ԱՄՆ-Իսրայել հանդիպումը Նեթանյահուի տեսագրության պատճառով․ #Axios
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր