Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Aurus ավտոմեքենայով զբոսնել է Փհենյանում։ Հրապարակված կադրերում երևում է, որ օգնականը բացում է հետևի ուղևորի դուռը, սակայն Ռուսաստանի նախագահը որոշում է նստել ղեկին, իսկ Կիմ Չեն Ընը նստում է կողքին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը Aurus ավտոմեքենա է նվիրել Կիմ Չեն Ընին։ |