ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ինսթագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել երգիչ Սուպեր Սաքոյի հետ՝ գրառմամբ․ «Գիշերային զբոսանք՝ լավ ու տաղանդավոր ընկերոջ հետ»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ռեփեր Սուպեր Սաքոն զայրացած տեսանյութ էր հրապարակել, որում դժգոհում էր Սրբազան պայքարից և հեգնում, թե ինքն էլ է որոշել պայքար կազմակերպել, Արեշից կսկսի քայլել, կգա «Ցիրկի մոտից կվեկալի բոլոր պուտանկեքին ու կգա Բաղրամյան փողոց»: Օգտատերերից մեկը, համադրելով Ալեն Սիմոնյանի լուսանկարն ու Սուպեր Սաքոյի հեգնանքը, գրում է. «Ծերեթելուց սկսվեց երթը»: |