ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Պայմանագիր կնքելը մի բան է, զենքը Հայաստան հասցնելը՝ մեկ այլ բան․ «Հրապարակ»
09:00, 20.06.2024 | mamul.am
1952 | 1

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 Caesar ինքնագնաց հրետանային միավոր, ինչը մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում, մեծ ուրախություն՝ Հայաստանում: Մասնագետները գովում են հաուբիցները՝ դրանք հեռավար են, կրակի կառավարման ճկուն համակարգ ունեն, դիպուկ են եւ այլն: Բայց ոմանք ասում են` պայմանագիր կնքելը մի բան է, զենքը Հայաստան հասցնելը` այլ բան: Բացի այդ, հրետանային միջոցները կիրառելու ունակ անձնակազմ պետք է ունենաս, քո համակարգին ինտեգրես: Ամեն մի հրետանային միջոցի համար առնվազն 2000-3000 հատ արկ է հարկավոր ունենալ, իսկ ՆԱՏՕ-ական ստանդարտներով` 6000 արկ: Այսինքն՝ եթե 30 հատ հրանոթ ունես` 180 հազար հատ արկ պիտի ունենաս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր