ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը
09:30, 20.06.2024 | mamul.am
2999 | 0

Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին Իրանում գտնվող Կանադայի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկրի տարածքը, հաղորդում է РИА Новости-ն։

Ջոլիի խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Կանադայի իշխանությունների որոշումից հետո Իրանը կարող է սկսել ձերբակալել Կանադայի քաղաքացիներին: Ուստի Իրանում գտնվող բոլոր կանադացիները պետք է շտապ լքեն երկիրը։

Նա նաև հայտնել է, որ Կանադայի քաղաքացիները պետք է ընդհանրապես հրաժարվեն Իրան ուղևորություններից: Նա ընդգծել է, որ նախկին և ներկա իրանցի պաշտոնյաները, որոնք այժմ գտնվում են Կանադայում, կարող են դառնալ հետաքննությունների ֆիգուրանտներ կամ արտաքսվել երկրից: Մինչ այդ հաղորդվել է, որ Կանադան ԻՀՊԿ-ն (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր