«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Հայաստանում գտնվելը ևս մեկ անգամ ուղղված էր նաև Փաշինյանի և իր քաղաքական խմբակի սատարմանը»,- 24-ի եթերում ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ «Ռիչարդ Վերմանը այստեղ է կյանքի կոչելու «բրիտանաթուրքական թուրանը», որը Փաշինյան Նիկոլը անվանում է խաղաղության խաչմերուկ։ Այն է՝ ՀՀ-ով թուրքական աշխարհին կապող ցամաքային սահման, որի անունը Ալիևը դրել է «Զանգեզուրյան միջանցք»։ Նրանք ուշի ուշով հետևում են, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի փաստաթղթի պահանջները կատարվեն»,-ասաց նա՝ նշելով, որ ԱՄՆ-ն Հայաստանը դիտում է որպես իր ազդեցության տարածք, որը դյուրին կերպով կարող է օգտագործել Ռուսաստանի դեմ։ |