Վիետնամն անտեսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը, գրում է Bloomberg-ը: Գործակալությունը մեջբերում է Հանոյում ԱՄՆ դեսպանատան՝ հունիսի 17-ի հայտարարությունը, որում ասվում է, որ «ոչ մի երկիր չպետք է հարթակ տրամադրի Պուտինին՝ նրա ագրեսիվ պատերազմն առաջ մղելու համար»։ Պուտինը Վիետնամ է ժամանել հունիսի 19-ի երեկոյան։ Մինչ այդ Պուտինն այցելել էր ԿԺԴՀ։ Վիետնամում Պուտինը հանդիպումներ կանցկացնի Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուե Ֆու Չոնգի, նախագահ Տո Լամի, վարչապետ Ֆամ Մին Տինի և խորհրդարանի նախագահ Չան Թհան Մանի հետ։ |