Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կգիտակցի, որ ՀԱՊԿ հարթակն ընձեռում է բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ համագործակցության համար։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը։ «Մենք մնում ենք դաշնակիցներ և հուսով ենք, որ մեր հայ գործընկերները կգիտակցեն, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար տալիս է բոլոր հնարավորությունները»,- ասել է Գալուզինը։ |