Արևմուտքի օրակարգը ոչ միշտ է համապատասխանում Հարավային Կովկասի երկրների շահերին։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով Փարիզի և Երևանի միջև ռազմական համագործակցության ուժեղացումը: «Այսօր արևմտյան երկրները Հարավային Կովկաս են գնում բացահայտ առճակատման և հակառուսական օրակարգով։ Կարծում ենք, որ տարածաշրջանային անվտանգությունը կարող է առավել արդյունավետ ապահովվել տարածաշրջանի երկրների ջանքերով։ Մենք տարածաշրջանային պատասխանատվության կողմնակիցն ենք՝ և՛ անվտանգության ապահովման, և՛ Հարավային Կովկասում ու մյուս տարածաշրջաններում տնտեսական ինտեգրման տեսանկյունից»,- ասել է Գալուզինը։ |