80 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը: Նա ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին եկել են Երևան, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։ Վիոլետա Գևորգյանի ստեղծագործական գործունեությունը սկսվել է 24 տարեկանում։ Դերասանուհին 1980-ականի վերջերից բնակվում էր ԱՄՆ-ում: |