Այսօր կառավարության շենքի մոտ կրկին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը։ Նրանք պահանջում էին իրենց որդիների մահվան հանգամանքների արդար քննություն։ «17 տարի ա մեր խնդրին լուծում չեն տալիս, մեր տղաներին սպանել են։ Նիկոլ Փաշինյանը և Աննա Վարդապետյանն են լավ տիրապետում մեր տղաների գործերին, բայց առ այսօր գործին ընթացք չի տրվում»,-ասում են ծնողները՝ բողոքելով, որ Փաշինյանը նրանց չի ընդունում։ Սևազգեստ ծնողներին մոտեցավ միայն ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, այն էլ, երբ ծնողները նրան ասացին «Մի հատ սպասի, խի՞ ես փախնում»։ |