ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Մոսկվա-Փհենյան պայմանագիրը՝ աճող համերաշխություն ավտորիտար ռեժիմների միջև». Սթոլթենբերգ
14:24, 20.06.2024 | mamul.am
1085 | 0

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը ցույց է տալիս ավտորիտար ռեժիմների միջև աճող համերաշխությունն ու նշում ժողովրդավարությունների միասնության կարևորությունը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին հսկայական քանակությամբ զինամթերք է տրամադրել, մինչդեռ Չինաստանն ու Իրանը ևս էական աջակցություն են տրամադրում ՌԴ-ին՝ Ուկրաինայի դեմ պատերազմ վարելու համար։

«Մենք պետք է գիտակցենք, որ ավտորիտար տերությունները ավելի ու ավելի են միավորվում։ Նախկինում երբեք նման աջակցություն մենք չենք տեսել»,- ասել է Սթոլթենբերգը՝ Օտտավա կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր