Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը ցույց է տալիս ավտորիտար ռեժիմների միջև աճող համերաշխությունն ու նշում ժողովրդավարությունների միասնության կարևորությունը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին հսկայական քանակությամբ զինամթերք է տրամադրել, մինչդեռ Չինաստանն ու Իրանը ևս էական աջակցություն են տրամադրում ՌԴ-ին՝ Ուկրաինայի դեմ պատերազմ վարելու համար։ «Մենք պետք է գիտակցենք, որ ավտորիտար տերությունները ավելի ու ավելի են միավորվում։ Նախկինում երբեք նման աջակցություն մենք չենք տեսել»,- ասել է Սթոլթենբերգը՝ Օտտավա կատարած պաշտոնական այցի ժամանակ։ |