Ադրբեջանը դեռ չի պատասխանել մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկին։ Այս մասին Վիլնյուսում Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Երևանը կարևոր է համարում համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտը և պատրաստ է այն ստորագրել մեկ ամսվա ընթացքում։ Բացի այն, որ Բաքուն դեռ չի պատասխանել այդ առաջարկին, նոր պահանջներ է առաջադրում, որոնք առնվազն հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության և տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտման տեսանկյունից»,- ասել է Միրզոյանը։ |