Մոսկվայում մոլեգնող «Էդգար» փոթորիկը 1 մարդու կյանք է խլել, հաղորդում է Baza թելեգրամյան ալիքը։ Տղամարդը մահացել է մինչ շտապօգնության ժամանումը։ Մոսկվայի զբոսայգիների մուտքն վաղ առավոտից փակ է։ Քաղաքային իշխանությունները խնդրում են մինչև օրվա վերջ զերծ մնալ փողոց դուրս գալուց և առանց ավելորդ անհրաժեշտության ավտոմեքենաներով երթևեկելուց: 112 թելեգրամյան ալիքն, իր հերթին, հայտնում է 10 տուժածի մասին։ Նշվում է, որ տուժածների թվում 1 երեխա կա։ |