ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը
18:48, 20.06.2024 | mamul.am
2132 | 0

Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը հանդես է եկել խորհրդարանը ցրելու նախաձեռնությամբ։

Այդ կապակցությամբ իշխող ուժի պատգամավորները դիմել են Ադրբեջանի նախագահին։ Կուսակցության փոխնախագահն ասել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերին։

Թեմայի վերաբերյալ թելեգրամյան իր էջում ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․ «Ինչպես և ենթադրելի էր, խնդիրը զուտ տեխնիկական է։ Ըստ ժամանակացույցի՝ Ադրբեջանի խորհրդարանի հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Դրանք համընկնում են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի («COP29») հետ, ուստի և որոշել են առաջ գցել ընտրությունները։ Դե բռնապետական երկիր է, շարժվում են ըստ հարմարության, այնպես որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, նույն բռնապետն է, նույն ռազմատենչ Ադրբեջանը ու նույն հայատյաց պատգամավորները․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր