2025 թվականի առաջին կեսին Արևմուտքը կարող է փոխել Վլադիմիր Զելենսկուն, «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Արևմուտքում չեն ցանկանում փոխել նրան, քանի որ ժամանակը դեռ չի եկել։ Ինձ թվում է՝ դա ակնհայտ է ցանկացածի համար։ Նրա վրա կբարդեն մի շարք որոշումներ, այդ թվում՝ զորակոչի տարիքի իջեցումը, իսկ հաջորդ տարվա առաջին կեսին կփոխեն»,- նշել է Պուտինը։ |