ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Վիդեո արա` ոնց եմ ջարդում կոմպը»․ ՔՊ աջակից
22:48, 20.06.2024 | mamul.am
4966 | 0

«ՕրագիրՆյուզ»-ը տեսանյութ է տարածել՝ գրելով հետևյալը․ «Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակից, մոդել Անիտա Հարությունյանն այսօր՝ հունիսի 20-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, մի կնոջ հետ ներխուժել է Oragir.News լրատվական կայքի խմբագրություն, հայհոյանքներ է հնչեցրել, ապա հավաքել սեղաններին դրված համակարգիչներն ու սպառնացել դրանք պատուհանից դուրս շպրտել։

Ահազանգել ենք Ոստիկանություն, սակայն վերջիններս այդպես էլ չեն ժամանել։

Փաշինյանի աջակից, մոդել Անիտա Հարությունյանին դուր չի եկել մեր այսօրվա հրապարակումը։ Նա սպառնացել է նյութը չհեռացնելու դեպքում խմբագրության համակարգիչները ջարդել»։ Մանրամասները՝ սկզբանղբյուրում։

ՔՊ աջակիցը հարձակվել է «ՕրագիրՆյուզ»-ի խմբագրության վրա, հայհոյել, սպառնացել կոտրել համակարգիչները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր