ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Մանիպուլյացիան դարձել է մեր առօրյայի անբաժանելի մասը»․ Հեքիմյան
01:06, 21.06.2024 | mamul.am
1086 | 0

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Ձեռնածությունը (մանիպուլյացիան) դարձել է մեր առօրյայի անբաժանելի մաս:
Այսօր «Եվրոմիությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեի» թեմայով հրավիրվել է համաժողով, որտեղ քննարկվել է նմանօրինակ հանրաքվեի անցկացումը: Առաջին հայացքից վատ միտք չէ, սակայն ...
Եվրամիությանը կարող է անդամակցել ցանկացած պետություն, որը`
1. ԵՄ-ի հետ ստորագրել է ասոցիացման համաձայնագիր:
2. ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել, ԵՄ-ից հավանություն և անդամի թեկնածուի կարգավիճակ է ստացել:
3. ԵՄ անդամի թեկնածու պետությունը պետք է ստանա ԵՄ Խորհրդի միաձայն և Եվրոխորհրդարանի բացարձակ մեծամասնության հավանությունը:
4. ԵՄ անդամի թեկնածու պետության թեկնածությունը պետք է քննարկվի և վավերացվի ԵՄ անդամ բոլոր պետությունների խորհրդարաններում:
Օրինակ` Թուրքիան ԵՄ-ի հետ ասոցիացման պայմանագիր է կնքել 1963թ: Վերջինս ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ է ստացել 1999թ: Եվ, վերջ: 61 տարի շարունակ Թուրքիան չի կարողանում ԵՄ անդամ դառնալ:
Այս ֆոնին, առնվազն տարակուսելի են Հայաստանի ԵՄ անդամ դառնալու վերաբերյալ դատողությունները, մասնավորապես` հանրաքվեի անցկացումը: Սա տարրական ձեռնածություն է (մանիպուլյացիա), որի նպատակը որոշ անձանց Հայաստանի քաղաքական դաշտում ուրույն տեղ գրավելն է, այլ կերպ ասած` արևմտյան դրամաշնորհներ ստանալը, միգուցե խորհրդարանական ընտրություններին մասնակցելը: Այլ տարբերակ չկա, քանզի ԵՄ մտնել ցանկացողը սկզբից ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս կգար, ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը կլուծեր և ամենակարևորը` մարդկային արժանապատվությունը, ազատությունը, հավասարությունը, մարդու իրավունքներն ու իրավական պետության հիմնարար սկզբունքները կհարգեր:
ՀԳ. Ինչո՞ւ ԵՄ-ի հանրաքվեի «կազմակերպիչները» երբևէ, օրինակ` ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու, ռուսական 102-րդ ռազմաբազայի լուծարելու վերաբերյալ հանրաքվեներ անցկացնել չեն առաջարկում: Հետաքրքիր է, չէ՞»։

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր