Հունիսի 18-ից մեկնարկել են Լոռի բերդ ամրոցի տարածքում 2024թ․ ծրագրված պեղումները։ Աշխատանքներն իրականացնում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը։
Աշխատանքներն իրականացվելու են ամրոցի առաջին բաղնիքին հարող հատվածներում։ Նախատեսված են նաև ստուգողական խուզահորեր ամրոցի դեռևս չուսումնասիրված մասերում։
Արդեն իսկ հայտնաբերվել են հետաքրքիր գտածոներ, խաչքարերի բեկորներ և այլն։
Պեղումները շարունակվում են։