ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ»․ Արտակ Զաքարյան
11:06, 21.06.2024 | mamul.am
1243 | 0

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն:
Հեծանվային կրկեսը չէր զայրացնի բարոյական ու գիտակից մարդկանց, եթե արցախցիներն իրենց հազարամյա օջախներում լինեին, ոչ թե X գյուղի հատուկ թանկացված վարձով տներում:
Հեծանվային էժանագին շոուները գուցե ջրեին կապիտուլյանտի «իմիջը», բայց հայրենատեր նախկին նախագահների ժամանակի համեմատ, այսօր մի քանի անգամ ավելացված ախրանայի պարագայում՝ միայն դեբիլները կհավատան, որ Նիկոլը կարող է ազատ շփվել մարդկանց հետ:
Հող տվողին ոչինչ չի փրկի Աստծո և մարդկանց պատասխանատվությունից:
Աստված հայրենիք է տվել հային, և նրա սերունդներն այն դարերով շենացրել ու արյամբ սրբագրել են: Ոչ ոք չի կարող հայրենիք վաճառել ու ամբողջ կյանքում, հանգիստ խղճով հեծանիվ քշել:
Հեծանվային և այլ շոուները՝ գուցե օգնեն մի քանի անգրագետ ու անհայրենիք մարդկանց ուշադրությունը շեղել հայրենի հողերի վաճառքի գործընթացից: Բայց ոչ ավելի:
Ոչ Պուտինը, ոչ Մակրոնը, ոչ Շոլցը, ոչ Բլինկենը, ոչ Սունակը, ոչ Կոբախիձեն, ոչ էլ Էրդողանն ու Ալիևը չեն հարգում սեփական ժողովրդին էշի տեղ դնող ու նրա հայրենիքը պատերազմի շանտաժով մաս-մաս վաճառող ղեկավարին: Նրանցից յուրաքանչուրն ընդամենը օգտագործում է նրան՝ հանուն իր երկրի շահերի»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր