Սեուլում Ռուսաստանի դեսպան Գեորգի Զինովևը կանչվել է Հարավային Կորեայի ԱԳՆ, որտեղ նրան բողոք են հայտնել՝ կապված Մոսկվայի և Փհենյանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի կնքման հետ, հաղորդում է Yonhap-ը։ Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Հարավային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչներն ընդգծել են, որ Մոսկվայի եւ Փհենյանի ռազմական համագործակցությունը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և «բացասաբար ազդում ռուս-կորեական հարաբերությունների և տարածաշրջանում իրավիճակի վրա»։ ТАСС-ը՝ վկայակոչելով Սեուլում ՌԴ դեսպանատունը, հայտնում է, որ Գեորգի Զինովևն իր հերթին Հարավային Կորեայի ԱԳՆ-ում հայտարարել է «շանտաժի եւ սպառնալիքների փորձերի անընդունելիության մասին»։ |