ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Սա արդարության հաղթանակ է»․ Պաղեստինի ազատագրման կազմակերպություն
15:06, 21.06.2024 | mamul.am
1914 | 0

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (ՊԱԿ) ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը և Երևանի այդ որոշումը համարում «արդարության հաղթանակ»: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՊԱԿ գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն աշ-Շեյխը։

«Ողջունում ենք բարեկամ Հայաստանի կողմից միջազգային իրավունքին համապատասխան Պաղեստինի պետության ճանաչումը: Սա իրավունքի, արդարության, լեգիտիմության հաղթանակ է, հաղթանակ մեր պաղեստինցի ժողովրդի ազատագրման և անկախության համար մղվող պայքարում։ Շնորհակալություն, բարեկամ Հայաստան»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր