ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Տեղ չունի եվրոպական լվացքը փռելու, բերել ԱԺ ամբիոնին է չորացնում»․ Աննա Կոստանյան
17:24, 21.06.2024 | mamul.am
3378 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ծանոթացե՛ք, ՀՀ ԱԺ ամբիոն։
Ուղղակի ուզում եմ պատկերացնել՝ եթե ասենք էս ամբիոնից ռուսիոյ դրոշ մը ծածանվեր, ի՜նչ կարգի տոռնադո կբարձրանար համայն աշխարհում՝ արևելքից արևմուտք։
Չէ, աբսուրդն էն ա, որ սրանք, ովքեր քյալլա են տալիս ռուսական իմպերիայի դեմ՝ գալոշի վրա մուռը հանելով, բոլորովին դեմ չեն մտնել եվրոպական (հուշեք ինչի) .... մեջ։
Ընհանուր առմամբ աշխարհի բոլոր հնարավոր քաղաքական, ռազմական և այլ միությունների անդամակցությունները դիտարկելը բնական ու նորմալ պրոցես է, երբ ելնում ես պետությանդ շահերից, բայց ոչ ստրկամտորեն վաճառվելու՝ մեկի գրկից մյուսին թռնելու տրամաբանությամբ, էն դեպքում, երբ ողջ կյանքդ հանրային դաշտում «ինքնիշխանություն» ես գոռացել։ Էս տեսակ պերֆորմանսներն արդեն նողկանք ու ծիծաղ են առաջացնում։ Էս տեսակը պետության, պետականության ընկալում չունի, չի էլ ունենալու, էս տեսակի մտքին մենակ Արևմուտքից մի «քյար» պոկելն ա, բացահայտվելուց էլ ռետինե դիմակով նույն ծախու գործունեությունը շարունակելը։
Հ.Գ. Մի ժամանակ դրոշը կախել էր սեփական ստուդիայի դեմը, հանեց, հիմա երևի տեղ չունի եվրոպական լվացքը փռելու, բերել ԱԺ ամբիոնին ա չորացնում»։

Աղբյուրը` Աննա Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր