ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած դեպքերին, ասաց․ «Սա քաղաքական ուղերձ է՝ ուղղված Ադրբեջանին, թե՝ տեսեք, ձեր հրահանգերը հլու հնազանդ կատարվում են։ Ուղերձ է Արցախցիներին, որպեսզի ոչ մի ներգրավվածություն չունենան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և հանրային գործընթացներին։ Այս իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի Արցախի օրինական ներկայացուցիչները չկարողնանա ոչ մի գործունեություն ծավալել, որպեսզի արցախցիները չունենան ղեկավարություն և ի վերջո հեռանան Հայաստանից։ Ցավոք հազարավոր արցախցիներ արդեն հեռացել են Հայաստանից, մտավախություն ունեմ, որ դպրոցական տարվա արվարտից հետո հոսքը կմեծանա։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար Արցախը թշնամի է»,-ասաց պատգամավորը |