ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել». ԱԳՆ
16:36, 21.06.2024 | mamul.am
814 | 0

Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել։ Այս մասին Tert.am-ին ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Իսրայելի ԱԳՆ-ն կանչել էր Հայաստանի դեսպանին և խիստ նկատողություն հայտնել՝ Պաղեստին պետությունը ճանաչելու մասին ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունից հետո։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր