Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը: «Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը՝ հետևելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան։ Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,- ասված է գերատեսչության X-ի միկրոբլոգով տարածված հայտարարության մեջ։ |