ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ներկա իշխանությունն ավելի նախկին է». Հովհաննես Ավետիսյան
18:24, 22.06.2024 | mamul.am
846 | 0

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Նախկինացավ» կպածները հիմնականում չեն էլ հասկանում, որ այս իշխանության օրակարգին են սատարում՝ նախկին եզրույթի ներքո մտածելով ու գործելով:
Նախկիններ, նախկին բարքեր շահարկողները լավ կլիներ նայեին այս ամենին համակարգային տեսանկյունից, և սա անելու պարագայում կտեսնեին, որ ներկա իշխանությունն ավելի նախկին է, քան այս համակարգի անցյալի որևէ պաշտոնյա:
Սահմանեք ձեզ համար նախկին եզրույթը, ինչ եք հասկանում նախկիններ ասելով ու դրան այդպես ժրաջան ընդդիմանալով: Գուցե փայլատակի, որ ինչին փորձում եք ըննդիմանալ այլևս չկա, իսկ ինչ կա ձեր քթի տակ է ու ձեզ կառավարում է՝ ձեզ հանելով մի բանի դեմ, որ այլևս չկա. Իսկ ավելի ճիշտ, հենց ինքը ներկան է այդ նախկինը:
Տնաշեններն այնքան ջերմեռանդ են նախկին «մերժում», որ քիչ է մնում անցնեմ այդ մարդկանց սատարման: Ընդ որում, իմացողները գիտեն, որ ինքս եմ նախաձեռնություններ ձեռնարկել նախկին համակարգի դեմ, որն ի դեպ հիմա առկա համակարգն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր