ՀՀ կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել՝ հրաժարվելու այն գույքից, ինչը կառավարությունը, առանց որևէ իրավական հիմքի, հանձնել է Ադրբեջանին, գրում է «Փաստինֆո»-ն։ Իշխանությունները դիմումի ձևանմուշ են մշակել ու բաժանում են այն բնակիչներին, որոնց գույքը սահմանազատման արդյունքում անցել է ադրբեջանական կողմին ու պարտադրում ստորագրել առ այն, որ հրաժարվում են բոլոր գույքային պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ համապատասխան գումարը ստանալով։ Մեջբերում ենք պաշտոնական փաստաթղթից. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»։ Հետևաբար՝ ՀՀ ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող գույքը կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնումը հանցագործություն է ու իրավապահ մարմինները պետք է դրա համար քրեական վարույթ նախաձեռնեն։ |