ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը կարող են կանխել Հայաստանի հետագա կործանումը, բայց դա իրենց պետք չէ». Աշոտյան
20:24, 22.06.2024 | mamul.am
2484 | 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
Քաղաքացի Կարեն Ամիրյանը հարցրել է. «Լուրեր են տարածվում, որ ֆրանսիական զենք է եկել Հայաստան: Զախարովան էլ իր հերթին այս երևույթին որակում է տալիս, որ Ֆրանսիան նոր պատերազմ է փորձում սադրել Հարավային Կովկասում: Ի՞նչ կարծիքի եք»:
«Ձեր բերած օրինակները կարելի է շարունակել՝ ավելացնելով նաև Բլինքենի և Բորելի վերջին հայտարարությունները: Այս ամենը վկայում է այն մասին, որ Ռուսաստան-Արևմուտք գեոպոլիտիկ բախումն իր զարգացումն է ունենում նաև Հարավային Կովկասում: Քանի դեռ մենք չենք վերցրել մեր ձեռքը մեր ճակատագիրը, շարունակելու ենք լինել հսկաների բախման ականատեսն ու մասնակիցը՝ ներքաշվելով այլոց շահերի սպասարկմանն ուղղված կոմբինացիաների մեջ:

Ուղիղ ասենք՝ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը ցանկության դեպքում և միայնակ կարող են կանխել Հայաստանի հետագա կործանումը, բայց դա իրենց պետք չէ, քանի դեռ իրենք հնարավորություն ունեն պնդելու, որ դա պետք չէ հենց հայ ժողովրդին»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր