Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում: Մովսիսյանը 301 կգ արդյունք է գրանցել երկամարտում: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը (61կգ) Մ17 առաջնությունում ևս նվաճել էր ոսկե մեդալ։ |