«Ամբողջ մեր վերաանկախացման շրջանը, բոլոր վայրիվերումներով հանդերձ, իր գնահատականը պետք է ստանա այս մարդկանց ճամփելուց հետո, որպեսզի մենք մեղավորների հասարակությունից վերածվենք արդարների հասարակության։ Մեր երկիրը պետք է արդարանալու հնարավորություն տա բոլորին»,- ասաց Բագրատ Սրբազանը` բերելով ՀԱՀ-ի օրինակը, երբ Նելսոն Մանդելան ներեց սպիտակամորթներին: Սակայն հավելեց, որ մեր պարագան այլ է, ողբերգական հետևանքների պատճառ դարձած մարդիկ պետք է պատժվեն խստագույնս: Մանրամասն՝ տեսանյութում։ |