«Եթե շարժումն ուզում է մնալ քաղաքական ասպարեզում, պետք է դառնա քաղաքական ուժ։ Հո թոնդրակյանների կամ պավլիկյանների շարժումը չէ»,- 168TV-ի եթերում, խոսելով Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին, կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Այո՛, սկսել է Սրբազանը լավ է արել, բայց իրեն ասվել է՝ խորհուրդ ստեղծիր և դարձիր քաղաքական առաջնորդ։ Նա կարող է հայտարարվել նաև որպես վարչապետի թեկնածու։ Այլապես, եթե դա քաղաքական շարժում չէ, անընդհատ լսելու ենք՝ այս մեկն անվտանգության գործակալ է, մյուսի վրա գաղտնալսող սարք կա, և այլն»,- նշել է Բագրատյանը՝ հավելելով, որ քաղաքական շարժումը պետք է իրագործեն քաղաքական գործիչները։ |