ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Հայրենի՞քն է ավելի կարևոր, թե՞ պետությունը»․ Վահրամ Միրաքյան
16:06, 23.06.2024 | mamul.am
2050 | 0

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի գրառումը. «Հայրենիքն է կարևոր, թե՞ պետությունը:
Վերջերս մի գովազդի եմ հանդիպում, որն ասում է, թե «հայրենիքը պետությունն է»: Հիմարություն, որովհետև Շուշին իմ հայրենինք է, բայց իմ պետությունը չի: Պետությունը հայրենիքն է, բայց հայրենիքը պետությունը չի, ցավոք:
90-ականներից մեր իշխանության մոտ հայրենիքը կարևոր էր, պետությունը՝ ոչ: Հայրենիքը կարևոր էր, ինչն արտահայտվեց նրանով, որ այն ժամանակների իշանությունն ակտիվ մասնակցեց հայրենիքի ազատագրման գործին ու հասավ հաջողության: Սակայն պետության նկատմամբ վերաբերմունքը նրանք ժառանգել էին Սովետական միության նկատմամբ վերաբերմունքի փորձից: Արդյունքում պատրաստ էին ամեն պահին սահման գնալ հայրենիքի համար կռվելու համար, բայց խնդիր չէին տեսնում պետությունից զինվորի տուշոնկա գողանալ, ամենակոռումպացված չինովնիկին ՊԵԿ կամ Ֆինանսների նախարար նշանակել, խրախուսել համատարած պետական կոռուպցիան և այլ նմանատիպ բաներ:
Իրենք հայրենասեր էին, ոչ ոք չէր կարող կասկածել, քանի որ կռվել ու կյանք էին դրել հայրենիքի համար, բայց պետոթյունն ի՞նչ կապ ունի հայրենիքի հետ, պետությունը նրա համար է, որ բարիքներ ստանան դրանից, յուրացնեն ինչքան հնարավոր է պաթետիկ գործերի ու խոսքերի շղարշի տակ, ոնց որ Սովետի ժամանակ են տեսել ու սովորել:
Հենց իշխանությունների այդ թերության վրա էլ 2018 թվականին իշխանության եկավ այն ժամանակվա ընդդիմությունը՝ մարդիկ հոգնել էին համատարած կոռումպացված պետական համակարգից, որը մենակ իր ու իր մերձավորների խնդիրներն էր լուծում:
18 թվականին իշխանության եկան պետության շահը կարևորելով ու թշնամուն պարտվեցին հայրենիքի մոտ 25 տոկոսը: Քանի որ հայրենիքի կորուստը ընդունելու դեպքում պետք է ընդունեն, որ իրենք լուզերներ են, իր բոլոր հետևանքներով, իսկ իրենք դա չեն ուզում ընդունել՝ հայրենասիությունն էլ կապում են նախորդ իշխանությունների պաթետիզմի հետ՝ ներկա իշխանությունը գնալով ավելի է դիրքավորվում, որ իրենց համար կարևորը պետությունն է, հայրենիքը երկրորդական է: Դե մի քանի գյուղ կտանք, լիճ կտանք, եկեղեցի կտանք, Արարատը կհանենք գերբի վրայից, դա հեչ, կարևորը պետություն ենք սարքում, սահման կունենանք:
Ներկա իշխանությունների հենց այդ թուլության վրա էլ աշխատում է ներկա ընդդիմությունը՝ հայրենիք են հանձնում/հանձնել, դավաճան են և այլն: Արդյունքում նորից նույն անիվնա պտտվում, բայց հակառակ ուղղութամբ:
Հիմա նորից հարցնեմ՝ հայրենի՞քն է ավելի կարևոր, թե՞ պետությունը:
Չկա ավելի կարևոր հասկացություն, երկուսն էլ ամենակարևորն են, առանց նորմալ պետության կկորցնենք հայրենիքը, ոնց որ լինումա վերջերս, իսկ առանց հայրենիք էլ պետության իմաստը կորումա, կգնանք Քալիֆորնիա կապրենք, լավ էլ պետությունա, ինչա եղել:
Մնում է գտնել/ունենալ քաղաքական ուժ, որի համար երկուսն էլ կարևոր են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր