ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ուղերձով
13:24, 23.06.2024 | mamul.am
2992 | 0

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը․ «Մարզաշխարհի հարգելի ներկայացուցիչներ, 1948 թվականի, ՄՕԿ-ի որոշմամբ, հունիսի 23-ը նշվում է որպես միջազգային օլիմպիական օր։ 1894թ. հենց այդ օրն է ֆրանսիացի բարոն Պիեռ դը Կուբերտենը Փարիզում հրապարակել ՄՕԿ-ի հիմնադրման մասին իր պատմական զեկույցը։ Նրա երազանքն էր` սպորտի արժեքների միջոցով մարդկությանը սովորեցնել ավելի լավ ապրել, համերաշխ աշխարհ կառուցել` սպորտը և օլիմպիզմն օգտագործելով որպես յուրատեսակ կամուրջ` խաղաղության խթանման, ժողովուրդների բարեկամության, ազգամիջյան հարաբերությունների կարգավորման համար:
Օլիմպիզմի գաղափարներն այսօր միավորում են ամենատարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց: Դրան հերթական անգամ ականատես կլինենք մեկ ամիս հետո` Փարիզում մեկնարկելիք ամառային 33-րդ օլիմպիական խաղերի օրերին: Մեդալների համար պայքարին իրենց արժանապատիվ և պատրաստված մասնակցությունը կբերեն նաև մեր երկրի ներկայացուցիչները:
Հայաստանի ազգային օլիմպիական ընտանիքի անունից բոլոր մասնակիցներին, և առաջին հերթին, իհարկե, մեր երկրի մարզիկներին մաղթում եմ արդար մրցակցություն, արժանապատիվ պայքար և վաստակած ու պատվաբեր հաղթանակներ:
Աստված մեզ օգնական»։

Աղբյուրը` Կենտրոն TV
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր