ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Դատելով ոչ իշխանական թևի գործիչների խոստովանությունից, Բագրատ Գալստանյանն իրենց մերժել է»․ Վահրամ Աթանեսյան
15:18, 23.06.2024 | mamul.am
3198 | 0

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի սկզբանե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ոչ միայն համաժողովրդական, նույնիսկ համահակափաշինյանական չէր և փաստացի չի կայացել, որովհետև, ինչպես անգամ նրա համակիրներից շատերն են խոստովանում՝ «քաղաքական բաղադրիչը թույլ է»: Այս իրավիճակում ասել, թե «շարժումը չի մարել»՝ նշանակում է կամ քաղաքական բաղադրիչի ուժեղացմամբ հանրային հետաքրքրություն արթնացնելու, կամ ավելի ռադիկալ քայլի, քան հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի գրոհումն էր, ծրագիր ունենալ: Դատելով ոչ իշխանական թևի մի քանի գործիչների խոստովանությունից, Բագրատ Գալստանյանն իրենց մերժել է: Այսինքն, շարժման գաղափարախոսական խոսույթը մնում է նույնը: Հանրությունն այդ «ըսի-ըսավ»-ով ոգևորված չէ: Մնում է երկրորդ տարբերա՞կը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր