ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Հին, բայց ոչ բարի խաբեության տեսակ է վերադարձել». Սամվել Հայրապետյան
03:00, 24.06.2024 | mamul.am
3595 | 0

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուշադրություն
Հին, բայց ոչ բարի խաբեության տեսակ է վերադարձել մեր իրականություն
«Ֆեյսբուք»-ով, «Լիստ»-ով կամ նմանատիպ այլ կայքերով տների վաճառքի կամ վարձակալության ինչպես նաև մեքենաների վաճառքի հայտարարություն են տեղադրում շուկայական գնից անհամեմատելի էժան։ Մարդիկ զանգում են որպեսզի առաջինը վերցնեն (դե գտած բան ա), սակայն հայտարարություն տված անձը ասում ա, որ մի քանի օրով գնացել ա հանգստի (կամ այլ պատճառ ա բերում) ու եթե ուզում են տունը (հողը, մեքենան, հեռախոսը, ոսկին և այլն) ապա թող բեհ քցեն, որ հենց գան զանգեն ու հանձնեն բանալիները (կամ իրը) ու որպես կանոն ասում են, թե կարող են նաև անձնագիր ուղարկել
Ուրեմն մեկընդմիշտ հիշեք, որ այլ անձի անձնագիր գտնելը էսօր խաղ ու պար ա, հետևաբար դա լուրջ արգումենտ չի կարող լինել։ Էդ կերպ մի 10-15 հոգու «կկտեն» վերջում համարն ու հեռախոսը կջարդեն կգցեն։ Բնականաբար կամ հեռախոսահամարը իրենց անունով չի կամ հեռախոսը գողացված է (համարով հանդերձ)»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր