ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել
09:36, 24.06.2024 | mamul.am
2261 | 0

Դաղստանում սգո օրեր են հայտարարվել հունիսի 24-ը, 25-ը և 26-ը։ Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովի մամուլի ծառայությունը։ Սգո օրերին հանրապետության ողջ տարածքում կիջեցվեն պետական դրոշները:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Դերբենտում և Մախաչկալայում զինված գրոհայինները հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա:

Հարուցվել են քրեական գործեր՝ ահաբեկչության փաստով։ Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչության զոհ են դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականը։

Հայտնի է, որ Մախաչկալայում գրոհայիններից 2-ը շրջանային ղեկավարի որդիներն են, 1-ը՝ զարմիկը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր