Գազայի հատվածում՝ Ռաֆահ քաղաքում, պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ ակտիվ մարտերի փուլը շուտով կավարտվի։ Այս մասին իսրայելական Channel 14-ի եթերում ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ «Իսրայելը բաց է դիվանագիտական կարգավորման համար, սակայն՝ Իսրայելի պայմաններով։ Ցանկացած որոշում պետք է ներառի լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ֆիզիկական հեռացումը սահմանից»,- նշել է Նեթանյահուն։ Ավելի վաղ Haaretz թերթը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և կենտրոնանում է Լիբանանի հետ հնարավոր պատերազմի վրա: Նշենք, որ երեկ գիշերը Իսրայելը հարվածել է Լիբանանի տարածքին։ |