Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Զոհերի թվում 17 իրավապահ կա։ Այս մասին հայտնում է 112 թելեգրամյան ալիքը։ Ըստ վերջին տվյալների՝ տուժել է 44 մարդ, այդ թվում՝ 37 իրավապահ։ Հակաահաբեկչական գործողություններն ավարտվել են։ Սպանվել է նաև 5 ահաբեկիչ։ Ինչպես աելի վաղ հայտնել էինք, Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։ |