ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+32 °C
«ԵՄ-ն կփակի դռները Վրաստանի առջև, եթե իշխանությունները չփոխեն իրենց քաղաքականությունը»․ Բորել
15:48, 24.06.2024 | mamul.am
1492 | 0

ԵՄ-ն կփակի դռները Վրաստանի համար, եթե իշխանությունները չփոխեն իրենց քաղաքականությունը։ Այս մասին, Спутник Грузия-ի հաղորդմամբ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ խոսելով «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի և ԼԳԲՏ քարոզչության արգելքի վերաբերյալ Թբիլիսիի գործողությունների և որոշումների մասին։

«Վրաստանի ժողովրդի համար ճանապարհը դեպի ԵՄ բաց է, բայց եթե իշխանությունները շարունակեն իրենց քաղաքական կուրսը, այն կփակվի․․․ Այսօր ԵՄ երկրները որևէ որոշում չեն ընդունի, խոսքը իրավիճակի քննարկման և հնարավոր միջոցների մասին է»,- ասել է Բորելը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳ նախարարների նիստի մեկնարկից առաջ:

Նշենք, որ աղմկահարույց օրենքի ընդունումից բացի, Վրաստանում նախատեսում են արգելել ԼԳԲՏ քարոզչության հրապարակային ակցիաները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր