ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Պարզվել է պարեկների ավտոմեքենային հարվածած «Nissan»-ի վարորդի ինքնությունը
11:54, 24.06.2024 | mamul.am
3396 | 0

Երեկ՝ հունիսի 23-ին, ՀՀ ՆԳՆ Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Արին Բերդի փողոցում չէր ենթարկվել պարեկների «կանգառ» հրամանին, դիմել էր փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային, ապա մոտ 5 կմ պարեկների կողմից հետապնդվելուց հետո, Մանթաշյան 41 հասցեի դիմաց բախվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենային:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, իրավապահները պարզել են, որ «Nissan»-ը վարել է Երևանի բնակիչ 23-ամյա Էմիլ Մարկոսյանը: Նա ձերբակալվել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր