ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
12:30, 24.06.2024 | mamul.am
1459 | 0

Եվրոմիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, հայտնում է ԵՄ խորհուրդը:

Միջոցառումները ներառում են՝

  • սահմանափակումներ 116 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ;
  • եվրոպական նավահանգիստներով ռուսական հեղուկ բնական գազի տարանցման սահմանափակումներ;
  • պատժամիջոցներ «ստվերային նավատորմի» 27 նավերի դեմ, որոնք օգտագործվում են նավթի և նավթամթերքների գների շեմը շրջանցելու համար;
  • Ռուսաստան մանգանի հանքաքարի և հազվագյուտ հողային տարրերի միացությունների, պլաստիկի մի շարք տեսակների, էլեկտրասարքավորումների և էքսկավատորների մատակարարման արգելք;
  • Ռուսաստանից հելիումի ներմուծման սահմանափակումներ;
  • միջոցներ Ռուսաստանի Բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգի դեմ (СПФС՝ SWIFT-ի ռուսական անալոգը)
  • ՌԴ-ից ֆիզիկական և իրավաբանական անձանց պատվերով մասնավոր թռիչքներ իրականացնող օդանավերի՝ ԵՄ տարածքում վայրէջքի կամ թռիչքի արգելք;
  • քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների և ԶԼՄ-ների համար Ռուսաստանի աղբյուրներից ֆինանսավորում ստանալու արգելք;
  • արտահանման սահմանափակումներ 61 ընկերությունների նկատմամբ (դրանց մի մասը Չինաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքիայից և ԱՄԷ-ից), որոնք, Բրյուսելի վարկածով, օգնում են Ռուսաստանին երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների մատակարարման հարցում։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր