Եվրոմիության անդամներից մեկը շարունակում է խոչընդոտել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային 6 մլրդ եվրոյի փոխանցմանը: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Մեկ երկիր դեռևս արգելափակում է Ուկրաինային մոտ 6 մլրդ եվրոյի հատկացումը խաղաղության եվրոպական հիմնադրամից»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ անդամ երկրները շարունակում են քննարկել այդ հարցը՝ լուծումներ փնտրելով։ Մինչ այդ առևտրի հարցերով եվրոհանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի սառեցված ակտիվներից միջոցների առաջին տրանշը կստանա մինչև ամառվա վերջ։ |